Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իջե՜ք, իջե՜ք երազներ…

Իջե՜ք, իջե՜ք երազներ…
09.11.2024 | 10:11

Գերեզման իջեք տնաքանդ երազներ:

Թրամփը հեռախոսով խոսել է Արամ 1-ի հետ:

Թրամփը խոսել է 2020 թ. սեպտեմբերից Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Մեծի Տանն Կիլիկիո

կաթողիկոս Արամ 1-ի հետ, որը ղեկավարում է 80-ամյա մի կառույց:

Կառույց, որը միավորում է ավելի քան 300 տարբեր եկեղեցի` մոտ 400 միլիոն քրիստոնյաներով:

ՈՒ ճակատագրի բերումով, այդ կառույցի ղեկավարը ազգությամբ հայ է: Ոչինչ ավելի...

Պետք չի ինչ-որ հույսեր փայփայել:

Իրատես եղեք:

Սա 21 -րդ դարն է: Բիզնես ու շահույթ:

Բան ունե՞ս առաջարկելու, որը կհետաքրքրի ամերիկյան բիզնեսին՝ առաջարկիր:

Չունե՞ս, ուրեմն պատրանքներ մի հյուսիր:

Թրամփը հեռախոսով Արամ 1-ի հետ է խոսել:

Արցախի հայաթափման օրերին էլ Արամ 1-ինը գնաց Վատիկան:

Արցախի հարցո՞վ: Չէ մի չէ ...

Վատիկանի Բանկում, Կիլիկիո Տան ակտիվների հետ ծագած խնդիրները կարգավորելու:

Բավական է, գրողը տանի...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ